Մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասերից մեկում զոհված զինծառայող Լյուքս Ստեփանյանի (լուսանկարում) սպանության մեջ մեղադրվող, նույն զորամասի զինծառայող Դավիթ Խաչատրյանի հարազատներն արդեն երկու ամիս է՝ չեն տեսել նրան։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է մեղադրյալի եղբայր Վարդան Խաչատրյանը:
«Քննիչն ասում է՝ այսպես է պետք, այսպես եմ անում։ Ոչ թույլ են տվել՝ տեսնենք, ոչ էլ գոնե հեռախոսով խոսենք, որ իմանանք՝ ինչ վիճակում է, ինչի կարիք ունի: Մենք միայն կալանավայր սնունդ տանող մարդկանցից ենք հետաքրքրվում, թե ինչ վիճակում է նա», – ասել է Վարդան Խաչատրյանը:
Թերթը նշում է, որ Դավիթ Խաչատրյանը գտնվում է Վանաձորի ռազմական ոստիկանության մեկուսարանում: