ՀՀ կառավարությունը որոշել է «քցել» կարկուտից տուժած արմավիրցիներին, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Երեկ թերթի խմբագրություն զանգահարած արմավիրցիները հայտնել են, որ օգնության ծրագրով իրենց հատկացրել են իբր թե դիզվառելիք, սակայն իրականում այն «պեչտոպլիվո» է, որը պիտանի է վառարանի կպչանի համար միայն։
«Տուժած արմավիրցիներին, իր «հեքիաթային» աջակցության շրջանակներում, կառավարությունը տվել է ընդամենը 6 լիտր կպչան՝ 2500 դրամ ընդհանուր արժեքով։ Երեկ մեր թղթակիցը փորձել է պարզել, թե ով է վառելիքը «սաղացրել» գյուղացիների վրա։ Գյուղնախարարությունից պատասխանել են, որ այդ հարցն իրենց չպետք է ուղղել։ Արմավիրի մարզպետարանի գյուղվարչության պետ Արթուր Այվազյանն էլ չի տիրապետում իրավիճակին, քանի որ, ինչպես ասել է մեր թղթակցին, նոր է վերադարձել արձակուրդից», – նշում է թերթը։