Home / Հայաստան / ՈՒԵՖԱ-ն կքննի հայաստանցի մրցավարի սպասարկած կասկածելի խաղը

ՈՒԵՖԱ-ն կքննի հայաստանցի մրցավարի սպասարկած կասկածելի խաղը

Ֆիննական Տուռկու քաղաքի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ՝ կապված անցյալ շաբաթ Եվրոպայի լիգայում կայացած Ինտեր-Վիկինգուր (0:1) հանդիպման հետ: Այս մասին գրում է Ֆինլանդիայի ազգային հեռուստաընկերության (YLE) կայքը՝ նշելով, որ խաղի հաշիվը, ամենայն հավանականությամբ, փորձել են «սարքել»: Կայքն ընդգծում է, որ նման կարծիք են հայտնում ESBC խաղադրույքների կանխատեսմամբ զբաղվող ասոցիացիայի անդամները, որոնց կասկածները հիմնվում են այն փաստի վրա, որ չափազանց շատ խաղադրույքներ են եղել հանդիպման ֆավորիտ չհամարվող Ֆարերյան կղզիների «Վիկինգուրի» վրա:

Բացի դա, ինչպես նշում են մասնագետները, հանդիպման հայաստանցի մրցավար Անդրանիկ Արսենյանը երկու կասկածելի 11-մետրանոց է նշանակել, որոնց մեկը չի իրացվել, այն դեպքում, երբ «երկու թիմն էլ գոլի հեղինակ կդառնա» խաղադրույքի վրա 100 անգամ ավելի շատ գումար են դրել, քան սովորաբար լինում է:

ՈՒԵՖԱ-ն այժմ քննելու է ֆիննական թիմի բողոքը: