Home / Հայաստան / Սպանություն Ագարակում. ամուսինը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը

Սպանություն Ագարակում. ամուսինը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը

Ագարակում ամուսինը վիճաբանության ժամանակ դանակի բազմաթիվ հարվածներով սպանել է կնոջը:

Հուլիսի 20-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից  ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ դանակի բազմաթիվ հարվածներից մահացած` իրենց մոտ է տեղափոխվել Ագարակ քաղաքի բնակչուհի, 29-ամյա Նելլի  Աղայանը: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 1 շենքի 2-րդ շքամուտքում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Նելլի Աղայանի մարմնի տարբեր մասերին դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել և նրան  սպանել է ամուսինը` 34-ամյա Միխայել Վ.-ն:

Նույն օրը, ժամը  01.30-ին, ամուսինը ներկայացել է ոստիկանություն:

Հարուցվել է քրեական գործ: Միխայել Վ.-ն ձերբակալված է: