Այսօր Երևանի կենտրոնում՝ Օպերայի շենքի մոտ գտնվող կանգառներից մեկում, ուղեվարձի թանկացման դեմ բողոքող ակտիվիստները նկատել են կայանված ոստիկանական մեքենա, որը երկար ժամանակ մնացել է նույն վայրում:
Ակտիվիստները մոտեցել են լեյտենանտի կոչում ունեցող ոստիկանին ու հարցրել են՝ ինչու նա օրենքով սահմանված կարգով չի շրջում քաղաքով, այլ նույն տեղում կանգնած է: Ոստիկանը պատասխանել է, թե ինքը «ծառայություն է իրականացնում»:
Ակտիվիստները հետևել են մեքենային ու նկատել, որ ներսում տեղադրված տեսախցիկը ուղղված է կանգառում կայանող մեքենաների վրա: Ակտիվիստները ենթադրել են, որ այն ֆիսքում է այն մեքենաների համարները, որոնք ուղևորներին տեղափոխում են անվճար: