Home / Հայաստան / Մոսկվայում փորձել են նույն հասցեում 4,5 հազար օտարերկրացի աշխատող գրանցել

Մոսկվայում փորձել են նույն հասցեում 4,5 հազար օտարերկրացի աշխատող գրանցել

Մոսկվայի ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել տղամարդու նկատմամբ, ով փորձել է Հարավային Բուտովոյում նույն հասցեում 4,5 հազար արտասահմանցի աշխատող գրանցել: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում կատարելով Ռուսաստանի ՆԳՆ մամուլի ծառայությանը, Տոմսկի շրջանի բնակիչը գարնանը Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության Հարավային Բուտովոյի բաժին ծանուցում էր ներկայացրել ավելի քան 4,5 օտարերկրացիների ժամանման մասին: Ընդ որում, որպես նրանց գրանցման վայր նա նշել էր Սկոբելևսկայա փողոցի վրա գտնվող չբնակեցված տարածք:

Գործակալության աղբյուրի տվյալներով՝ տարածքը գտնվում է «Պաշտպանություն» աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանության միջտարածաշրջանային միության վարձակալության տակ: Միության ղեկավարներից Պավել Կովալենկոն, ՌԴ ՔՕ 322 հոդվածով  (ապօրինի միգրացիայի կազմապերպում) հարուցված գործի մեղադրյալներից մեկն է: