Home / Հայաստան / Ոչ մի ԿԳԲ չի կարող կանգնեցնել Ադրբեջանում իսլամիստներին, վստահ է քաղաքագետը

Ոչ մի ԿԳԲ չի կարող կանգնեցնել Ադրբեջանում իսլամիստներին, վստահ է քաղաքագետը

Ադրբեջանում արևմտամետ ընդդիմության ոչնչացումից հետո տարածություն բացվեց իսլամիստների համար: Ադրբեջանական haqqin.az կայքի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն:

Նրա խոսքով՝ Ադրբեջանում իսլամիստները դեռևս չունեն այնպիսի խարիզմատիկ առաջնորդ, ինչպիսին Հոմեյնին էր, բայց նրանց գործունեության ուժեղացման միտումը երկրում շարունակվում է:

«Վերջերս չե՞ք նկատել՝ քանի աղջիկներ են սկսել հիջաբ կրել ու քանի երիտասարդ՝ մզկիթ հաճախել: Իսկ իշխանությունները նրանց դրանում աջակցում են: Ու ոչ մի ԿԳԲ կամ ԱԱԾ նրանց արդեն չի կարող օգնել կանգնեցնել իսլամիստների ազդեցությունը: ԿԳԲ-ն կարողացա՞վ կանխել ԽՍՀՄ փլուզումը: 10-15 տարի առաջ ես կծիծաղեի նրանց վրա, ովքեր ինձ կասեին, որ Ադրբեջանում իսլամիստները կկարողանային քաղաքական իրավիճակն իրենց վերահսկողության տակ վերցնել: Իսկ այսօր դա հետզհետե դառնում է իրականություն»,- ասել է Ալիզադեն: