Home / Հայաստան / Մեռելոցներն օգնել են բարելավել նախկին պաշտոնյայի բիզնեսը. թերթ

Մեռելոցներն օգնել են բարելավել նախկին պաշտոնյայի բիզնեսը. թերթ

Հայաստանում շատերը բողոքում են անվերջանալի մեռելոցներից և դրանց առիթով հայտարարված ոչ աշխատանքային օրերից, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Թերթը նշում է, որ բողոքողները համարում են, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը, չարաշահելով իր իրավասությունները, ծառայություն է մատուցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ մեծացնելով նրա եկամուտը:

«Հրապարակ»-ը գրում է, որ կան նաև մարդիկ, ովքեր գոհ են ստեղծված իրավիճակից: Նախկին պաշտոնյաներից մեկը, ում անունը թերթը չի հրապարակել, չի թաքցրել իր գոհունակությունը և գովեստի խոսքեր շռայլեց վարչապետի հասցեին:

Նա պաշտոնաթողությունից հետո ջերմոց է գնել և ծաղիկ է աճեցնում, հիմնականում՝ մեխակ:

«Մեռելոցներն «օրինականացնելուց» հետո ջերմոցի գործը շատ լավացել է՝ մեխակների վաճառքը կրկնապատկվել, ինչն էլ մեծացրել է նախկին պաշտոնյայի եկամուտը և հարգանքը Տիգրան Սարգսյանի նկատմամբ», – եզրափակում է թերթը: