Ադրբեջանում բերման է ենթարկվել քրեական հեղինակությունների մի խումբ, որը դիմավորում էր Թուրքիայում սպանված օրենքով գող Լոտու Գոջայի դիակը տեղափոխող դագաղը: Ինչպես հայտնում է «Ազադլիղ» թերթը, բերման ենթարկվածների թվում են շուրջ 30 քրեական հեղինակություններ:
Թերթի տեղեկություններով՝ նրանք բերման են ենթարկվել ոստիկանական բաժանմունքներ՝ ըստ իրենց բնակության վայրի, և մինչ այժմ ազատ չեն արձակվել:
Նշենք, որ 40-ամյա ադրբեջանցի օրենքով գող Ալիբալա Համիդովը, ով հանցավոր աշխարհում ավելի հայտնի է որպես «Գոջա Բակինսկի» կամ «Լոտու Գոջա», սպանվել է Ստամբուլում հրազենային երեք վնասվածքից: