Home / Տեսանյութեր / Տարեց կնոջը գետնին տապալած ոստիկանի ինքնությունը պարզվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տարեց կնոջը գետնին տապալած ոստիկանի ինքնությունը պարզվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երեկ Կոմիտաս 5 հասցեում կայացած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններից մեկը հրել է ու գետնին է տապալել 76-ամյա թոշակառու Ռիտա Սահակյանին: Epress.am-ի թղթակցի հետ զրույցում կինը պատմել է, որ ընկնելու հետևանքով վնասել է ողնաշարը, բացի դա, ուժեղ գլխացավեր է ունեցել ողջ գիշեր:

Այսօր Ռիտա Սահակյանը մոտեցել է Կոմիտաս 5 հասցեում գտնվող ոստիկաններին և պահանջել է ասել, թե ով է եղել այդ ոստիկանը: Ոստիկանները երկար ժամանակ հրաժարվել են տեղեկություն տրամադրել: Ավելի ուշ Epress.am-ի թղթակցի հետ զրույցում Երևանի փոխոստիկանապետ Կարեն Մովսիսյանն ասել է, որ կնոջը հրած ոստիկանը Արսեն Ապերյանն է, խնդրի կապակցությամբ ծառայողական քննություն է նշանակվել:

Տիկին Ռիտան, իր հերթին, ասել է, որ չի հավատում, թե ինչ-որ մեկին կպատժեն:

Ռիտա Սահակյանին հրելու պահը համացանցում տարածվել է երեկ երեկոյան, դրվագը ֆիքսել է azatutyun.am կայքի տեսախցիկը