Home / Հայաստան / Արգիշտի Կիվիրյանը բացարկ է հայտնել քննիչին

Արգիշտի Կիվիրյանը բացարկ է հայտնել քննիչին

Քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանն այսօր  ՀՀ գլխավոր դատախազությունում  ՀՔԾ քննիչին բացարկ է հայտնել և հրաժարվել է ցուցմունք տալուց: Այս մասին Կիվիրյանը հայտնել է՝ քիչ առաջ դուրս գալով դատախազությունից: Նա լրագրողներին ասել է, որ բացարկի պատճառն այն է, որ, ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս իրեն չեն ապահովել պայմաններով ր թույլ չեն տվել, որպեսզի իր հարցաքննությանը ներկա լինեն իր բոլոր 30 փաստաբանները:

Կիվիրյանը որոշել է իր փաստաբանների ներկայությամբ ցուցմունք տալ և արձանագրությունը գրավոր ուղարկել ՀՔԾ: Ակտիվիստը նշել է, որ իր նման դիրքորոշման պատճառն այն է, որ իր կողմից ներկայացված փաստերի հիման վրա քրեկան գործ մինչ այժմ չի հարուցվել:

Հիշեցնենք, որ Կիվիրյանը ոստիկանների բռնություններից տուժել էր Կոմիտաս 5-ում քաղաքացիական ակցիաներին մասնակցելիս և այդ մասին հաղորդում էր ներկայացրել:

«Իրենք մինչ օրս չեն ձեռնարկում որևէ գործողություն իմ դեմ կատարվածի առթիվ: Այսինքն՝ ակնհայտ է, որ կատարվում է միակողմանի քննություն, որը կարելի է որակել որպես հետապնդում»,- ասել է Կիվիրյանը: