Սերժ Սարգսյանը, լինելով ռուսական ԿԳԲ-ի գործակալ, չէր կարող ստորագրել ԵՄ Ասոցացման պայմանագիրը: Նման կարծիք Facebook-ի իր էջում ներկայացրել է նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը՝ անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի միանալուն:
«Թեկուզ վերջին տարիներին նա Մոսկվայի հանձնարարությամբ աշխատել է Արևմուտքի հետ մերձեցման ուղղությամբ, դառնալով կրկնակի (դուբլ) ագենտ, որը շատ տարածված ա ներկա աշխարհում, միևնույն է, վստահ եմ եղել որ կարևոր որոշումներում Սերժը կգործի որպես ԿԳԲ-ի ագենտ: Իմ այս վստահությունն է եղել պատճառը նաև, որ ես, հայտարարելով այս նոյեմբերին իմ նախաձեռնելիք հեղափոխության մասին ու հետագայում տեղեկանալով նույն նոյեմբերին սպասվելիք Վիլնյուսում ստորագրման մասին (Ասոցացման պայմանագիրը), մեկ է, ժամկետի որոշումս չեմ փոխել: Կրկնում եմ՝ վստահ լինելով, որ ԿԳԲ-ի գործակալը միշտ հավատարիմ կմնա Պուտինին: Այժմ կարծիքս հաստատվեց, ինչի համար էլ ուրախ եմ: Նոյեմբերի հեղափոխությունս մնումա ուժի մեջ: Ու ասեմ նաև, որ լինի Սերժ Սարգսյանը թե Ռոբերտ Քոչարյանը, թե մեկ ուրիշը, հեղափոխությունից հետո եթե նույնիսկ հասցնեն փախնել Մոսկվա, միևնույն է հետ են բերվելու Հայաստան: Մոսկվան նման փորձ վաղուց ունի: Հաճույքով ծախում ու դավաճանում է իր լինի դաշնակիցներին, լինի գործակալներին: Հիշենք, թե ինչպես են ծախվել կամ դավաճանվել Օջալանը, Սադամը, Միլոշևիչն ու Քադաֆին: Հենց թեկուզ այսօր Ասադը: Սերժը որպես ԿԳԲ-ի գործակալ, վստահ եմ, որ ավելի մեծ արժեք չի ներկայացնում Պուտինի համար, որ չհանձնվի»,- գրել է Շանթ Հարությունյանը:
Իր կարծիքը ներկայացնելուց առաջ նա նշել է, որ մոտավորապես նման մտքեր արտահայտել է երեկ՝ Առաջին լրատվականին տված հարցազրույցում, որը, սակայն, չի տպագրվել:
«Խոստացան երեկ տպել: Հետո ասեցին, թե կտպվի այսօր: Քիչ առաջ զանգեցի խմբագրություն՝ ճշտելու համար, ինչու չի տպվել, կամ կտպվի՞ արդյոք, ինձ պատասխանեցին, որ չի տպվի»,- գրել է Հարությունյանը: