Ակտիվիստներ Հայկակ Արշամյանը և Սուրեն Սաղաթելյանը մոտ երկու ժամ առաջ դաժան ծեծի են ենթարկվել 6-7 անհայտ անձանց կողմից: Ինչպես Epress.am-ին պատմել են ակտիվիստների ընկերները, երեկոյան նրանք մեքենան կայանելիս են եղել Հայկակի տան բակում գտնվող ավտոտնակում, երբ 6-7 հոգի հարձակվել են ու սկսել են հարվածներ հասցնել երկու ակտիվիստներին: Ծեծը մոտ երկու րոպե է տևել, ակտիվիստները վնասվածքներ են ստացել գլխի շրջանում և տեղափոխվել են 1-ին հիվանդանոց: Հարձակվողները դիմել են փախուստի:
Ինչպես նշում են ակտիվիստների ընկերները, ովքեր այս պահին գտնվում են հիվանդանոցում, Արշամյանն ու Սաղաթելյանը հարձակումը կապում են իրենց վերջին օրերի ակտիվության հետ: Մասնավորապես, նրանք մասնակցել են Մաքսային միությանը միանալու դեմ բողոքի ակցիաներին:
Տեսանյութը՝ Civilnet.am-ի
Լուսանկարները տրամադրել է Արայիկ Հարությունյանը