Ադրբեջանն ուսումնասիրում է Հայաստանում Արևելյան գործընկերության երկրների ԱԳՆ ղեկավարների նիստին մասնակցելու հնարավորությունը: Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մահմուդ Մամեդգուլիևը APA գործակալությանը հայտարարել է, որ դա կլինի վերջին նիստը՝ Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթաժողովից առաջ: «Այնպես որ, հնարավոր է, մենք կմասնակցենք դրան՝ գագաթաժողովին նախապատրաստվելու հետ կապված»:
Արևելյան գործընկերության երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը տեղի կունենա Երևանում՝ սեպտեմբերի 12-ից 13-ը: Նույն օրերին Երևանում տեղի կունենա նաև Արևելյան գործընկերության երկրների Կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը: