հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ հետապդնումը դադարեցրել են ու ազատ արձակել

Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ հետապդնումը դադարեցրել են ու ազատ արձակել

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի (լուսանկարում) որդին՝ Տիգրան Խաչատրյանը և նախկին մարզպետի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը, ովքեր մեղադրվում էին Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանին սպանելու և նրա եղբորը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանին վիրավորելու մեջ, ազատ են արձակվել: Նրանց նկատմամբ դադարեցվել է նաև քրեական հետապնդումը, հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Համաձայն ՊՆ-ի, քննչական մարմինը «հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական ործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով հավաքված ապացույցները բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման, ձեռք բերված ապացույցների վերլուծության, այլ ապացույցների հետ համադրման և ապացույցները դրանց համակցության մեջ գնահատելով, հիմնավորվել է, որ Խաչատրյանի և Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են»:

«Միաժամանակ պարզաբանում ենք, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 263 հոդվածի կարգով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները, դրանց պատճենն ստանալուց 7 օրվա ընթացքում մեղադրյալների, նրանց պաշտպանների, տուժողների, նրանց ներկայացուցիչների կողմից կարող են բողոքարկվել վերադաս դատախազին», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ  նույն գործով տուժող չի ճանաչվել Արտակ Բուդաղյանը, փոխարենը նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 137 հոդվածի առաջին մասով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը: