Երեկ կեսգիշերին մոտ Վրաստանի Բաթումի քաղաքի ափամերձ տարածքում ջրահեղձվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Դ. Մ.-ն, հայտնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Գիշերը որոնողա-փրկարարական աշխատանքները դադարեցվել են և վերսկսվել են սեպտեմբերի 9-ի առավոտյան: Առայժմ տեղեկատվություն չկա՝ արդյոք փրկարարները կարողացել են գտնել ջրահեղձվածին: