Home / Հայաստան / «Հարսնաքարի գործով» մեղադրյալների համար 13 տարվա ազատազրկում պահանջեցին

«Հարսնաքարի գործով» մեղադրյալների համար 13 տարվա ազատազրկում պահանջեցին

«Հարսնաքարի գործով» մեղադրող դատախազ Արմեն Դավթյանն այսօր Երևանի Նոր Նորք և Ավան համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալներից յուրաքանչյուրի համար 13 տարի ազատազրկում է պահանջել:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հունիսի 17-ին ՀՖՖ նախագահ, այն ժամանակ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի էին ենթարկվել մի խումբ ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ 32-ամյա Վահե Ավետյանը, 12 օր անց մահացել էր հիվանդանոցում: Մեղադրյալի աթոռին են Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Նորայր Հայրապետյանը, Արթուր Բաբլոյանը և Դավիթ Ադամյանը, որոնք, ըստ դատարանին ներկայացված փաստաթղթերի, աշխատել են «Հարսնաքար» ռեստորանային համալիրում: Դատավորն է Դավիթ Հարությունյանը:

Այսօր մեղադրող Դավթյանը նշել է, որ Ավետյանի մահը վրա է ասել դաժան ծեծի հետևանքով: Դատական նիստը շարունակվում է: