Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը տեղեկացրել է ԱՊՀ-ում սոցիալապես կարևոր սննդամթերքի գների մոնիտորինգի նախնական արդյունքների մասին:
Այսպես, ալյուրի ամենաբարձր միջին գինը Ռուսաստանում է (30 ռուբլի – շուրջ 1 դոլար), ամենացածրը՝ Ուկրաինայում (20,71 ռուբլի): Արևածաղկի ձեթի նվազագույն/առավելագույն միջին գներն են 55,45 ռուբլի (Ղազախստան) և 80,42 ռուբլի (Հայաստան), կարագինը՝ 199,2 ռուբլի (Ղրղզստան) ու 293 ռուբլի (Ռուսաստան), հավի մսի գինը՝ 108,84 ռուբլի (Տաջիկստան) և 161,94 ռուբլի (Ռուսաստան), պաստերիզացված կաթը՝ 23,71 ռուբլի (Մոլդովա) և 40,59 ռուբլի (Ռուսաստան), շաքար-շաքարավազ՝ 27,49 ռուբլի (Ուկրաինա) և 46,34 ռուբլի (Հայաստան), բրինձ՝ 32,04 ռուբլի (Մոլդովա) և 65,21 ռուբլի (Ռուսաստան): Հնդկաձավարի նվազագույն/առավելագույն միջին գինն է 34,19 ռուբլի (Մոլդովա) և 62,39 ռուբլի (Հայաստան) համապատասխանաբար: