Մաքսային միությանը միանալու մասին հայտարարությունից հետո Եվրամիությունը հնարավորություն չի տա Հայաստանին ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, որը պատրաստվում էր չորս տարի և նախատեսվում էր ստորագրել նոյեմբերին Վիլնյուսում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԵՄ ընդլայնման և Եվրոպական Հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ով Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու համար գտնվում է Երևանում:
Նա ասել է, որ հնարավոր չէ Ասոցացման համաձայնագրի որոշ կետեր ստորագրել, որոշ մասը՝ ոչ, քանի որ թեև համաձայնագիրը երկու մասից է բացկացած, այն ընդհանուր փաթեթ է և մասերի բաժանվել չի կարող:
Ֆյուլեն, այնուամենայնիվ, հայտարարել է, որ իրենք բաց են Հայաստանի հետ համագործակցության այլ ձևաչափերի քննարկման համար: Նա նշել է, որ Եվրամիությունը մտադիր է Ասոցացման համաձայնագիր ստորագրել Ուկրաինայի հետ և նախաստորագրել այն Վրաստանի ու Մոլդովայի հետ: