Բաքվում դաժանաբար դանակահարել են տղամարդու, ով, ըստ իրավապահ մարմինների տվյալների, «ոչ ավանդական սեռական կողմնորոշման ներկայացուցիչ էր»:
Ինչպես հայտնում է APA գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել երեկ Բալաջարի ավանի տարածքում: Ոստիկանությունը տեղեկացվել է, որ ճամփեզրի վրա անհայտ տղամարդու դիակ է հայտնաբերվել՝ բռնության հետքերով:
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու դատախազության աշխատակիցները պարզել են, որ սպանվածը Բաքվի բնակիչ, 53-ամյա Մաթլաբ Աբդուլրահման օղլու Նամիևն է: Դիակի նախնական զննման արդյունքում հաստատվել է, որ տղամարդուն ծեծի են ենթարկել ու դանակահարել: Ոստիկանությունը նաև հայտնել է, որ «Նամիևը սեռական փոքրամասնության ներկայացուցիչ էր»: