Home / Հայաստան / Նոր նախաձեռնությունը պաշտպանում է Երևանում գտնվող ադրբեջանցուն

Նոր նախաձեռնությունը պաշտպանում է Երևանում գտնվող ադրբեջանցուն

Թեքալի գյուղում սեպտեմբերի 14-ին կայացած իրավապաշտպանների, ակտիվիստների, լրագրողնեի ու տեղի բնակիչների քննարկման արդյունքում նախաձեռնվել է Ալլահվերդի Պելենգովի հանրային պաշտպանության քարոզարշավը: Ստորև կարող եք գտնել էլեկտրոնային հասցեներ ու նամակի օրինակ:

Բուրմա գյուղի բնակիչ 44-ամյա Ալլահվերդի Պելենգովը օգոստոսի 17-ին բերման է ենթարկվել հայ սահմանապահների կողմից ու պահվում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում:

ՀՀ Արտաքին գործերի նախարար

պարոն Էդվարդ Նալբանդյանին

[email protected]

Վրաստանի Արտաքին գործերի նախարար

տիկին Մայա Պանջիկիձեին

[email protected]

ՀՀ Արդարադատության նախարար

պարոն Հրայր Թովմասյանին

[email protected]

Վրաստանի Արդարադատության նախարար

տիկին Թեա Ցուլուկիանիին

[email protected]

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն

պարոն Գորիկ Հակոբյանին

[email protected]

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն

պարոն Յանեզ Լենարչիչին

[email protected]

ԱԼԼԱՀՎԵՐԴԻ ՊԵԼԵՆԳՈՎԻ ԳՈՐԾՈՎ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

«Ես մտահոգված եմ Վրաստանի քաղաքացի, Բուրմա գյուղի բնակիչ Ալլահվերդի Պելենգովի ճակատագրով, ով գտնվում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում միայն նրա համար, որ կամա թե ակամա, բայց առանց որևէ չարակամության խախտել է հայ-վրացական սահմանը, որը երկու երկրների իշխանությունները, ցավոք, մինչ այժմ ժամանակ չեն գտել սահմանազատելու:

Ես իմ բարոյական պարտքն եմ համարում Ձեզ դիմել ու խնդրել անել ամենը, որպեսզի.

– իրավապաշտպան կազմակերպություններին հնարավորություն տրվի հանդիպել Ա. Պելենգովին, որպեսզի նա իրեն բոլորի կողմից մոռացված ու լքված չզգա,

– ինչքան հնարավոր է շտապ գործով բաց դատական նիստ ապահովել՝ լրագրողների մասնակցությամբ:

Ես հավատում եմ, որ Ձեր աջակցությունը կգնահատվի որպես մարդասիրական գործողություն բոլոր նրանց կողմից, ովքեր մտահոգված են Հարավային Կովկասում խաղաղության ու անվտանգության մասին, ու կնպաստի տարածաշրջանում լարվածության թուլացմանը:

Կանխավ շնորհակալություն

Հարգանքով,

Ա.Ա.

Խնդրում ենք հնարավորինս տարածել այս ակցիայի մասին տեղեկությունը»: