հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Արա Աբրահամյանը զայրացել է հայկական եկեղեցու բացման ժամանակ Պուտինի բացակայությունից

Արա Աբրահամյանը զայրացել է հայկական եկեղեցու բացման ժամանակ Պուտինի բացակայությունից

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է, որ զայրացած է Մոսկվայի հայկական եկեղեցու բացման արարողությանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բացակայությունից։ Այս մասին նա ասել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում:

«Մի կողմ դնենք ռազմավարությունը, մեր բարեկամությունը, ամեն ինչ դնենք մի կողմ, այստեղ 2.5 միլիոն հայ կա: Իհարկե, նախագահը միգուցե զբաղված էր, Մոսկվայում չէր: Եկեղեցու բացումը նախօրոք պլանավորված էր, եթե մի քիչ շուտ ասեին, միգուցե նախագահը գար, միգուցե ժամանակին զգուշացնեին, ներկա լիներ, ես չգիտեմ, բայց որ նախագահը պետք է գար, ես համաձայն եմ ձեզ հետ, գար, հարգելով մեր՝ Ռուսաստանի հայրերին, իր քաղաքացիներին, 2.5 միլիոն մարդու», – «ՀԺ»-ի թղթակցին ասել է Աբրահամյանը:

Թերթը նշում է, որ, ըստ ՌԴ նախագահի պաշտոնական կայքի, այդ օրը Պուտինը եղել է ՌԴ Կրասնոդարի երկրամասում:

Պատասխանելով Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի բացակայության մասին հարցին՝ Աբրահամյանն ասել է, որ «քաղաքապետը չկար, բայց նրա տեղակալները կային»:

Ռուսաստանի հայերի միության նախագահը նաև տեղեկացրել է, որ նախօերին եկեղեցու բացմանը ներկա Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը երեկ հանդիպել են ռուսաստանաբնակ գործարարների հետ։

«Շատ լավ հանդիպում եղավ, բոլոր բիզնեսմենների հետ հանդիպեցին երկու նախագահները, ճանապարհների համար փող էին հավաքում»,– ասել է Աբրահամյանը։

Աբրահամյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում