15 օրից ԼՂՀ-ի ձեռք բերած օդանավը տեխնիկապես պատրաստ կլինի թռիչքներ իրականացնելու Ստեփանակերտի օդանավակայանից։ Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին հայտնել է ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը։
Վերջինս նշել է, որ օդանավակայանը ևս վաղուց պատրաստ է ինքնաթիռ ընդունելուն և ճանապարհելուն։
Ադբաշյանի խոսքով՝ հիմա ինքնաթիռն անցնում է տեխնիկական սպասարկման տեխզննում, որն իրականացնում է արտադրող ձեռնարկությունը։ Թերթի թղթակցի հարցին՝ հնարավո՞ր է, 15 օրից այդքան սպասված թռիչքը իրականացվի, Քաղավիացիայի պետը խուսափել է պատասխանել՝ ասելով, որ ինքը պատասխանատու է տեխնիկական խնդիրների համար։ ԼՂՀ կառավարությունից հայտնել են, որ 15 կամ 20 օր հետո թռիչք դժվար թե կայանա, հարցը պետք է քննարկվի, և որոշում լինելու դեպքում՝ այն կհրապարկվի։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում