հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Քոքոբելյանը հերթական ՀԷԿ-ն է կառուցում Տավուշում, բնակիչները դժգոհ են. թերթ

Քոքոբելյանը հերթական ՀԷԿ-ն է կառուցում Տավուշում, բնակիչները դժգոհ են. թերթ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն իր հայրենի Տավուշի մարզում հերթական ՀԷԿ-ն է կառուցում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Քոքոբելյանին պատկանող երրորդ ՀԷԿ-ը ևս կառուցվում է Պաղջուր գետի վրա՝ Գետահովիտ գյուղի մոտ։ Ընդ որում, նա նոր ՀԷԿ-ը կառուցում է տխրահռչակ «Խաչաղբյուր–2»–ը վաճառելուց հետո։

Թերթը հիշեցնում է, որ «Խաչաղբյուր–2»–ի շինարարությունն իրականացվում էր մի շարք նորմերի խախտմամբ, ինչի առթիվ տեղի բնակիչները մեծ աղմուկ էին բարձրացրել՝ դժգոհելով, որ այդպես իրենց բնակավայրին բնապահպանական հարված է հասցվում։

«Այսօր ևս գետահովիտցիներն ահազանգում են՝ բնապահպանական աղետը շարունակվում է. փոքր ՀԷԿ–երի կառուցապատման հետևանքով Պաղջուր գետում գրեթե ջուր չի լինում, իսկ ձկները նվազել են։ Մնում է միայն զարմանալ, թե  Քոքոբելյանին ինչպես է հաջողվում մի կողմից ընդդիմադիր ձևանալ, մյուս կողմից ընդլայնել իր բիզնեսը», – գրում է թերթը։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում