Home / Հայաստան / Ռուսաստանից հայրենի գյուղ ժամանած գործարարի մեքենան պայթել է. հարուցվել է քրեական գործ

Ռուսաստանից հայրենի գյուղ ժամանած գործարարի մեքենան պայթել է. հարուցվել է քրեական գործ

Սեպտեմբերի 22-ին, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 56-ամյա Կամո Ղալթաղչյանի նկատմամբ կատարված մահափորձի փաստով Տավուշի մարզի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել:

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, առավոտյան ժամը 09:30-10:00-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնությունում բիզնեսով զբաղվող  Ղալթախչյանի «Toyota Camry» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան պայթել է: Այս պահին ՌԴ-ից 3 օր առաջ վերադարձած Ղալթախչյանն ընկերոջ հետ տանից դուրս  գալիս է եղել, սակայն չի հասցրել հասնել մեքենային և պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Երևանից Իջևան են հրավիրվել ոստիկանության փորձաքրեագետները, քանի որ, ըստ տեղեկությունների, մեքենայի մոտ պայթուցիկ սարք են հայտնաբերել: