ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշանակվել է Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ: Այս մասին Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել երեկ՝ սեպտեմբերի 24-ին:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության համաձայն, միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովը Սերժ Սարգսյանի կողմից ստեղծվում է «քննչական մարմինների անկախությունն ամրապնդելու, քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա միասնական քննչական մարմին կազմավորելու նպատակով»:
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը գլխավոր դատախազի պաշտոնը լքել է սեպտեմբերի 13-ին: