«Հայաստանում վիճակն այնքան է վատացել, որ մի օբյեկտը 2 անգամ են բացում»: Այս արտահայտությունն է արել «Հրապարակ» օրաթերթին զանգահարած մի քաղաքացի, ով պատմել է, որ խոսքն Արարատի մարզի Այնթապ գյուղի մանկապարտեզի մասին է, որը մի անգամ օգոստոսի սկզբին բացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ մարզպետ Էդիկ Բարսեղյանի ուղեկցությամբ, երկրորդ անգամ այս ամսին՝ Սերժ Սարգսյանը, դարձյալ մարզպետ Բարսեղյանի ուղեկցությամբ:
Թերթը նշում է, որ մանկապարտեզը կառուցվել է սոցներդրումների հիմնադրամի ծրագրերի շրջանակներում, որը ֆինանսավորվում է միջազգային կազմակերպությունների և հատկապես Համաշխարհային բանկի կողմից՝ վարկային միջոցների հաշվին: