հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ինչու է սխալ Ցեղասպանության զոհերին սրբացնելը, բացատրել է մշակութաբանը

Ինչու է սխալ Ցեղասպանության զոհերին սրբացնելը, բացատրել է մշակութաբանը

Ցեղասպանության զոհերին սրբերի շարքը դասելը քարոզչական քայլ կլինի և սխալ է թե կրոնական, թե քաղաքական տեսանկյունից: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է մշակութաբան Վարդան Ջալոյանը:

Նրա խոսքով՝ եթե եկեղեցին առաջնորդվում է միայն զոհերի անմեղ լինելով, ապա տրամաբանական կլիներ սրբերի շարքը դասել նաև Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների զոհերին, Ղարաբաղյան պատերազմի զոհերին և այլն: Ջալոյանը նկատել է, որ սուրբ լինելու համար, ըստ եկեղեցու, պետք է լինեն վկայություններ այն մասին, որ այդ մարդը կապ ունի երկնային ուժի հետ, տեսիլքներ է ունենում և այլն, ուստի հենց կրոնական տեսակետից էլ սխալ է բոլոր զոհերին սրբացնելը:

Ջալոյանը վստահ է, որ այդ որոշումը չի կարելի արդարացնել նաև քաղաքական տեսակետից: Ըստ նրա՝ այսպիսով Ցեղասպանության հարցը տեղափոխվում է կրոնական հարթություն, ինչը չի համապատասխանում իրականությանը:

«Վերջերս մեր եկեղեցին քաղաքականացվում է,  անում քայլեր, որոնց աստավածաբանական հիմնավորում չես կարող տալ: Հայտնի է, որ հայերի ցեղասպանությունը արվել է, քանի որ կային հայեր, որոնք ռուսների համար էին կռվում ռուս-թուրքական պատերազմում: Այսինքն՝ նրանք քրիստոնյա լիելու համար չի, որ սպանվել են: Երիտթուրքերը նացիոնալ-սոցիալիստներ էին,  հանուն կրոնի չէ, որ գործում էին: Ցեղասպանությունը ազգային ցավ է, ոչ թե կրոնական: Ցեղասպանվածների մեջ կային նաև կաթոլիկներ, բողոքակականներ, անհավատներ, նրանց ևս Հայ առաքելական եկեղցին սրբացնելո՞ւ է»,- ասել է Ջալոյանը: