Սերժ Սարգսյանը 2013 թվականի սեպտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին առաջարկությունը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Նախորդ համաներումները Սերժ Սարգսյանը հայտարարել էր 2009-ը և 2011 թվականներին: Այդ ժամանակ այլ բանտարկյալների թվում ազատ էին արձակվել նաև քաղբանտարկյալները, որոնց հիմնական մասը դատապարտվել էր մարտի 1-ի դեպքերից հետո:
Նշենք, որ ԱԺ հերթական քառօրյան մեկնարկում է այսօր: