Հայաստանը խղճի ազատության եվրոպական չափորոշիչներին հասնելու համար հսկայական աշխատանք է տարել՝ քաղաքական կամքի առկայության պայմաններում տրված են օրենսդրական լուծումներ, փոփոխվել են այլընտրանքային ծառայության մասին օրենսդրական դրույթները: Այս մասին այսօր ԵԽԽՎ-ում հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Մեծ Բրիտանիայի պատվիրակ Ջոն Պրեսկոտի այն հարցին, թե արդյոք պետությունը պատրաստվում է ազատ արձակել Հայաստանում բանտարկված 29 խղճի գերիներին, ովքեր հրաժարվել են ծառայել բանակում:
«Կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր իրենց համոզմունքի պատճառով չեն ցանկանում ծառայել բանակում, նրանք քրեական պատասխանատվությունից կազատվեն՝ համաձայն մեր ընթացակարգերի: Քաղաքական կամքը կա, օրենսդրական բարեփոխումները իրականացված են, գործընթացները շարունակվում են», – հայտարարել է Սերժ Սարգսյանը: