Home / Հայաստան / Աշխատավարձերի բարձրացումը իշխանությունը շոուի կվերածի

Աշխատավարձերի բարձրացումը իշխանությունը շոուի կվերածի

Իշխանական վերնախավը մեծ շոու է նախապատրաստում 2014 թվականի հուլիսի 1-ից բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման հետ կապված, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Թերթը նշում է, որ շոուի գլխավոր դերակատարը հավանաբար լինելու է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հուլիսի 1-ից, ըստ արդեն ԱԺ ներկայացված օրենքների նախագծերի, պետք է զգալիորեն բարձրանան նաև գործադիր, օրենսդիր և դատական իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների ու պատգամավորների աշխատավարձերը: Սակայն, ըստ քննարկվող սցենարի, հուլիսի 1-ից մի որոշ ժամանակ առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես է գալու առաջարկությամբ՝ չբարձրացնել վարչապետի և նախարարների աշխատավարձերը։

«Էստաֆետը վերցնելու է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, կամ ՀՀԿ-ի որևէ պատգամավոր, որն առաջարկելու է չբարձրացնել նաև ԱԺ ղեկավարության և պատգամավորների աշխատավարձերը։ Հետո հերթը հասնելու է դատական համակարգին, Սերժ Սարգսյանն էլ հո՝ կա ու կա։ Եվ դա պատճառաբանվելու է երկրի սոցիալտնտեսական ծանր վիճակով։ Իսկ իշխանական քարոզչամիջոցներն այդ իրադարձությունը պետք է վերածեն կատարյալ շոուի», – նշում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում