Այսօր առավոտյան, ժամը 09.22-ին Երևանում՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում, պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻ նախարարությունը, Արշակունյաց պողոտայի թիվ 40 հասցեում գտնվող Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի բակում հնչած պայթյունից վնասվել են քոլեջի պատուհանները, մոտակա բնակելի շենքի պատերին առաջացել են ճաքեր: Պայթյունից քոլեջի պահակ 62-ամյա Կնյազ Հ.-ն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Երևան» ԲԿ:
Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: