Հոկտեմբերի 11-ին ժամը 9.30-ի սահմանում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար և կան տուժածներ: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը՝ առանց հավելյալ մանրամասներ հայտնելու:
Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն, ասված է պաշտոնական հայտարարության մեջ: