Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը պատրաստվում է դատական կարգով վիճարկել Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումը, որի մասին Սերժ Սարգսյանը հայտարարել էր սեպտեմբերին 3-ին Մոսկվայում: Այս մասին Սաքունցը հայտարարել է այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ:
Նա նշել է, որ Սերժ Սարգսյանի որոշումը միանձնյա է ընդունվել, այն ոչ ժողովրդավարական է և ոչ իրավական և հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Իրավապաշտպանը վստահեցրել է, որ հայցով մտնելու է Սահմանադրական դատարանը, ու վիճարկելու է թե՛ Սերժ Սարգսյանի որոշումը, թե՛ ՀՀ կառավարության որոշումը՝ ստեղծել հանձնաժողով, որը զբաղվելու է Մաքսային միություն մտնելու համար անհրաժեշտ փաստաթղթային բազայի ուսումնասիրությամբ: