Home / Հայաստան / Փոխգնդապետին ձերբակալել են. մեղադրվում է համաներում կիրառելու համար կաշառք վերցնելու մեջ

Փոխգնդապետին ձերբակալել են. մեղադրվում է համաներում կիրառելու համար կաշառք վերցնելու մեջ

Քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կիրառման բաժնի Արմավիրի բաժանմունքի առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանը և բաժանմունքի պետ, ԱՆ փոխգնդապետ Սահակ Հարությունյանը դատապարտված մի քաղաքացուց կաշառք են պահանջել 400 հազար դրամ՝ ՀՀ ԱԺ ընդունած համաներումը նրա նկատմամբ կիրառելու համար: Այս մասին հայտարարությամբ քաղաքացին դիմել է ոստիկանությանը:

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության կայքը, Ալեքսանդր Խաչատրյանը Վաղարշապատ քաղաքում գտնվող՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքի առաջին հարկի իր աշխատասենյակում հիշյալ քաղաքացուց 400 հազար դրամ կաշառքը ստանալուց հետո բռնվել է:

Ալեքսանդր Խաչատրյանն ու Սահակ Հարությունյանը ձերբակալվել են:

Քրեական գործ է հարուցվել 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալը):