Home / Հայաստան / Հավկիթ արտադրող հայաստանյան ընկերությունները լուրջ խնդիրներ ունեն

Հավկիթ արտադրող հայաստանյան ընկերությունները լուրջ խնդիրներ ունեն

Հայաստանի հավկիթ արտադրող ընկերությունները գազի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառով կրճատել են ձվի արտադրանքի ծավալները, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Ընկերություններ կան, որտեղ արդեն սկսվել է հավի մորթ։ Թերթը նշում է, որ թանկացումներից հետո ընկերությունները ստիպված պետք է ձուն վաճառեն 80-90 դրամով, ինչը դարձյալ եկամուտ չի բերի։

Թերթի տեղեկությունների համաձայն՝ տնտեսվարողները բիզնեսի այս տեսակի վախճանի մասին ահազանգը հնչեցրել են նաև պետական ատյաններում։

«Սակայն առայժմ պետականորեն ոչ մի քայլ չի ձեռնարկվում հարցի լուծման համար, ինչի պատճառով էլ տուժում է բնակչությունը, քանի որ հանրապետությունում դեռ շարունակվում է ձվի դեֆիցիտը։ Բացի դա՝ ձու արտադրող ընկերություններն արդեն չեն դիմանում ներկրողների մրցակցությանը։ Իսկ ձուն Հայաստան ներկրվում է Իրանից և Ռուսաստանից», – գրում է թերթը։