Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) դասախոսները կշարունակեն նույն աշխատավարձը ստանալ 2013-14թթ. ուստարվա ընթացքում: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, որ բուհի ռեկտոր Արա Ավետիսյանը նվազեցրել էր աշխատավարձները, ինչը բողոքի ալիք էր բարձրացրել դասախոսների շրջանում:
Աշոտյանը նաև ընդգծել է, որ սեպտեմբերին ստացված ավելի ցածր աշխատավարձերը վերահաշվարկվելու են, իսկ աշխատավարձի հաշվարկման նոր մեխանիզմներ կարող են ներդրվել միայն 2014-15թթ. ուստարվա ընթացքում, երբ ռեկտորի կողմից ստեղծված հանձնաժողովի առաջարկները հավանության կարժանանան: