Home / Հայաստան / Հայաստանում մոտ 11 հազար ստրուկ են հաշվել

Հայաստանում մոտ 11 հազար ստրուկ են հաշվել

Walk free foundation միջազգային կազմակերպությունն այսօր հրապարակել է աշխարհում ստրկության մակարդակը հաշվող ցուցիչը, որի համաձայն  Հայաստանի բնակիչներից 10-11 հազար ստրկացված մարդու կարգավիճակով են ապրում: Մեր երկիրը աշխարհում զբաղեցնում է 57-րդ հորիզոնականը:

Հետազոտությաբ համաձայն՝ Վրաստանը աղյուսակում զբաղեցնում է 55-րդ հորիզոնականը (25-27 հազար մարդ), Ադրբեջանը՝ 52-րդ (32-35 հազար), Թուրքիան՝ 90-րդ (110-130 հազար մարդ), Ռուսաստանը՝ 49-րդ (490-540 հազար մարդ): Նշենք, որ պետությունների տեղերը բաշխելիս՝ հաշվի են առնում նաև բնակչության և ստրկացված մարդկանց քանակի համամասնությունը: 

Ըստ հետազոտության՝ ամենաշատը ստրկացված մարդիկ կան Մավրիտանիայում, որին հաջորդում է Հաիթին, Պակիստանը, Հնդկաստանը, Նեպալը, Մոլդովան, Բենինը, Կոտ դ՛Իվուարը, Գամբիան և Գաբոնը:

Ստրկության մակարդակը որոշելու համար կազմակերպությունը ուսումնասիրել է երկրներում ժամանակակից ստրկության տարածվածությունը, անչափահասների ամուսնությունների թիվը, թրաֆիքինգի դեպքերը, ստիպողաբար իրականացվող ամուսնությունները:

Ըստ զեկույցի՝ աշխարհում ապրում է մոտ 29.8 միլիոն սրտկացված մարդ: