Հոկտեմբերի 16-ին, ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասի մոտ մարտական խնդիր իրականացնելիս մահացու ականապայթյունային վիրավորում է ստացել ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գևորգ Մնացականյանը: 25-ամյա կապիտանը ծառայել է 2005 թվականից, զորակոչված է եղել Գավառի զինկոմիսարիատից, ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ: Դեպքի մանրամասները ՊՆ-ն չի հայտնում:
Տարբեր աստիճանի վնասվածքներով Երևանի Կենտրոնական զինվորական հոսպիտալ են տեղափոխվել ավագ լեյտենանտ Գարուշ Համբարձումյանը (վիճակը միջին ծանրության է), պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Հակոբյանը (վիճակը բավարար է), պայմանագրային զինծառայող, շարքային Էդգար Հարությունյանը (վիճակը միջին ծանրության է):
Դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում:
Լուսանկարը՝ asparez.am