Հոկտեմբերի 17-ին, 19:05-ին Շիրակի մարզում 3.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որի էպիկենտրոնը գտնվել է Հայաստանի տարածքում՝ Գյումրի քաղաքից 20 կմ դեպի հյուսիս: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը:
Երկրաշարժը զգացվել է Արթիկ և Գյումրի քաղաքներում 3 բալ ուժգնությամբ: Արդեն հոկտեմբերի 18-ին, 00:43-ին գրանցվել է 2,5 մագնիտուդով հետցնցում, որի ուժգնությունը էպիկենտրոնային գուտում կազմել է 3 բալ: