ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի ընկերություններից մեկը՝ «Ալեքս գրիգ»-ը վարձրակալությամբ է վերցրել նրա մեկ այլ ընկերությունը՝ «Լուսաստղ Շուգր»-ը:
«Հայկական ժամանակ» օրաթերթը դիմել է ՊԵԿ՝ պարզելու համար, թե ինչու է Հայաստանի շաքար արտադրող ընկերությունը՝ «Լուսաստղ Շուգր»-ը բացակայում խոշոր հարկատուների ցանկից:
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն ասել է, որ շաքարի գործարանը վարձակալությամբ է հանձնված «Ալեքս գրիգ»-ին, այդ իսկ պատճառով խոշոր հարկատուների ցուցակից բացակայում է: «ՀԺ»-ի տնտեսական վերլուծաբան Հայկ Գևորգյանը եզրակացնում է, որ այդ դեպքում այն հարկերը, որ պետք է վճարեր «Լուսաստղ Շուգր»-ը, այժմ վճարում է «Ալեքս գրիգ»-ը: Գևորգյանը նշում է, որ նույն մարդուն պատկանող ընկերություններից մեկը մյուսին վարձակալությամբ հանձնելու մեջ բովանդակային իմաստ չկա և դա ստիպում է վճարած հարկերին նայել այլ տեսանկյունից:
«Եթե շաքարի արտադրությունից հարկերը վճարում է «Ալեքս գրիգ»-ը ապա այդ ընկերությունը նշված ժամանակահատվածում պետք է զգալիորեն մեծացրած լինի պետբյուջե վճարած գումարները: Բայց իրականությունն այլ է: 2012 թվականի առաջին կիսամյակում «Ալեքս գրիգ»-ը վճարել է 9 մլրդ 279 միլիոն դրամ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 6 մլրդ 746 միլիոն դրամ: Այլ կերպ ասած, «Ալեքս գրիգ»-ի վճարած հարկերը մեկ տարվա ընթացքում նվազել են ավելի քան 2.5 մլրդ դրամով կամ 27 տոկոսով: Փաստորեն՝ էլի լավ չստացվեց», – գրում է Գևորգյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում