Home / Հայաստան / Կրթությունն ավելի կարևոր է. Փարիզում բողոքել են հայ ուսանողի արտաքսման դեմ

Կրթությունն ավելի կարևոր է. Փարիզում բողոքել են հայ ուսանողի արտաքսման դեմ

Երեկ Փարիզում հազարավոր ուսանողներ և աշակերտներ բողոքի ակցիա են անցկացրել՝ ի պաշտպանություն հայաստանցի ուսանող, 19-ամյա Խաչիկ Խաչատրյանի:

Ինչպես հայտնում է ֆրանսահայ լրագրող Ժան Էքյանը, հոկտեմբերի 12-ին որոշում էր կայացվել հանել ուսանող Խաչատրյանին «Կամիյ Ժենատզի» ավագ դպրոցից և արտաքսել Հայաստան: Դա արվել էր Հայաստանի պահանջով, քանի որ Խաչատրյանը պետք է ծառայության անցնի ՀՀ Զինված ուժերում:

Եվ ահա երեկ բողոքի ակցիան կայացել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության շենքի մոտ, ապա ուսանողները արգելափակել են մոտ 20 դպրոցներ, պահանջել են Ներքին գործերի նախարար Մանուել Վալսի հրաժարականը: Ուսանողները նշում են, որ պետությունն իրավունք չունի Խաչիկին սովորելու հնարավարությունից զրկել: «Յուրաքանչյուր ոք կրթության իրավունք ունի», «Խաչիկին՝ Ֆրանսիա, Վալսին՝ Հայաստան», վանկարկել են ուսանողները:

Ժան Էքյանը նշում է, որ Խաչիկ Խաչատրյանը 2006 թվականից ի վեր ավագ դպրոցի առաջին ուսանողն է, ում հանում են ուսումնական հաստատությունից: