Վիգեն Սարգսյանը կապ չունի Սայաթ Նովա 10,12 շենքերի բակում կառուցման համար նախատեսվող շենքի հետ: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթին հայտնել են նախագահական նստավայրից՝ պատասխանելով թերթի հարցմանը:
Հիշեցնենք, որ հարակից շենքերի բնակիչները թերթի հետ զրույցում պնդել էին, որ շենքի շինարարության հետևում կանգնած է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
«Ձեր թերթի հոկտեմբերի 17-ի համարում տպագրված «Բաղրամյան 26-ից» վերնագրով հրապարակման մեջ անհիմն և անհարկի հիշատակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի անունը՝ այն կապելով կառուցապատող ինչ-որ ընկերության հետ և իբրև սեփականություն նրան վերագրելով մայրաքաղաքի Սայաթ-Նովա 10/5 հասցեում նախագծված «բազմապրոֆիլ շենքը», ինչն իրականության հետ ոչ մի կապ չունի», – ասված է նախագահականի գրության մեջ։
Թերթը նշում է, սակայն, որ բնակիչները հաստատակամ են, և խոստանում են շինարարությունը չդադարեցնելու դեպքում թեմային առնչվող հետաքրքիր մանրամասներ հրապարակել: