Կիրակի՝ հոկտեմբերի 20-ին, Մոսկվայի հարավ-արևելքում հրդեհվել է «Սադովոդ» շուկան:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, ժամը 18:15-ի դրությամբ հրդեհի մակերեսը կազմել է 100 քառ. մետր: Տաղավարներում գտնվող մարդիկ տարհանվել են մինչև հրշեջների ժամանելը: Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Հրդեհի մարմանը մասնակցել է հրշեջ-փրկարարական 14 ջոկատ՝ ընդհանուր առմամբ 64 մարդ:
«Սադովոդ» շուկան Մոսկվայի ամենախոշար շուկաներից է: ԶԼՄ-ների տվյալներով՝ Չերկիզովսկի շուկայի փակումից հետո առևտրականների մեծ մասը տեղափոխվել էր հենց «Սադովոդ»: 2013 թվականի օգոստոսին Մոսկվայի իշխանությունները «Սադովոդ» շուկայում զանգվածային ռեյդ էին անցկացրել անօրինական միգրանտների դեմ, ինչի արդյունքում փաստաթղթերը ստուգելու նպատակով բերման էին ենթարկել ավելի քան հազար մարդու: