Այսօր` հոկտեմբերի 22-ին, ժամը 13-14-ի սահմաններում, Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել ավտոճանապարհով ընթացող մեքենաների վրա, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:
Կրակահերթից տուժել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական մեքենաներում եղած անձինք: ՊՆ-ի հաղորդմամբ՝ զինծառայողներին մարտական հերթապահության տեղափոխող զինվորական մեքենաների շարասյան վրա բացված կրակի հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Գարիկ Պողոսյանը (զորակոչված Վանաձորի զինկոմիսարիատից):
Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ, 19-ամյա շարքայիններ Արթուր Անդրանիկյանը, Արայիկ Ժամհարյանը և Մարտին Պետրոսյանը:
Դեպքի մասին համապատասխան իրազեկում է կատարվել ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գրասենյակին: