Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 05:00-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում ավտովթարի հետևանքով մահացել է Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Երվանդ Ենգիբարյանը:
Ինչպես հաղորդում է ԱԻ նախարարությունը, «Մերսեդես E-320» մակնիշի ավտոմեքենան «Ջրաշխարհում» մոտակայքում դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել է սյանը և շրջվել:
Ոստիկաններն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորին՝ ՌԴ քաղաքացի 34-ամյա Մարիամ Սարգսյանին և տեղափոխել են «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին, որը, ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, Ենգիբարյանն է եղել: