Սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանը վճարովի ավտոկանգառներից օգտվելու դիմաց չվճարած քաղաքացիների նկատմամբ կազմել է 221 արձանագրություն։ Այս մասին, «Հայկական ժամանակ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են քաղաքապետարանի իրավաբանական վարչությունից։ Քանի որ վերոնշյալ խախտման համար որպես տուգանքի չափ սահմանված է 5000 դրամ, ստացվում է, որ մեկուկես ամսվա ընթացքում քաղաքացիներից գանձվել է 1 միլիոն 105 հազար դրամ, օրական միջինը՝ 24 հազար 555 դրամ։
Թերթը նշում է, որ Երևանի ավագանու 2012թ. դեկտեմբերի 25-ի որոշման համաձայն՝ գանձված տուգանքի 70 տոկոսը, իսկ այս դեպքում՝ 773 հազար 500 դրամը, վճարովի ավտոկանգառների սպասարկում իրականացնող «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության մասնաբաժինն է։ 30 տոկոսը՝ 331 հազար 500 դրամը, մուտքագրվելու է համայնքային բյուջե։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Լուսանկարը` foi.am