Արդեն երրորդ օրն է, ինչ Բերդ-Իջևան ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար հատվածը փակ է և դեռևս հայտնի չէ՝ երբ է բացվելու: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը:
Ճանապարհը փակվել է հոկտեմբերի 22-ին, ժամը 13-14-ի սահմաններում ավտոճանապարհով ընթացող մեքենաների վրա ադրբեջանական կողմից կրակ բացելուց հետո: Այժմ երթևեկությունը կատարվում է շրջանցիկ ճանապարհով անցնող Գանձաքար գյուղով:
«Ի՞նչ ասեմ,երեկ մի անգամ են կրակել, այսօր հանգիստ է: Կրակոցները ամենաշատը լինում են հենց նշված հատվածում», – ասել է գյուղապետը: