ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ Սերժ Սարգսյանին հարց տալու նախորդ օրը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը որոշած է եղել հակապուտինյան հարց տալ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին, սակայն դա չի արել, այսօրվա համարում գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթի թղթակիցը հարցրել է Փոստանջյանին՝ ինչու հարցը, այնուամենայնիվ, չի հնչեցրել:
«Ես Նարիշկինի հետ հանդիպում, զրույց եմ ունեցել, պարզաբանումներ եմ պահանջել, հրապարակավ հարցը չեմ հնչեցրել, որովհետև գտա, որ նպատակահարմար է, որ առանձին իր հետ զրույց ունենամ», – պատասխանել է պատագմավորը՝ նշելով, որ հարցը վերաբերում էր ռուսաստանյան ՖՍԲ-ի կողմից Սյունիքի մարզում իր տեղաշարժը կասեցնելու հետ:
Թերթը նշել է, որ խոսակցություններ կան, թե ռուսաստանյան կողմը Փոստանջյանի վրա ճնշում է գործադրել, որ բոլորի ներկայությամբ այդ հարցը չտրվի։
«Ո՞վ կարող է ինձ վրա ճնշել, ռուսական կողմին ես եմ ճնշել, նույնիսկ կարծում եմ՝ բողոք են ներկայացրել Դավիթ Հարությունյանին, որ ես նման զրույց եմ տարել իրենց հետ։ Հետո էլ, ինքս եմ որոշում՝ հարցը տամ, թե՝ ոչ», – ասել է Փոստանջյանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում