9 ոստիկաններ պարտադրաբար ազատման դիմում են գրել և դուրս եկել աշխատանքից, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Թերթը նշում է, որ ոստիկաններին ստիպել են գնալ ՀՔԾ և փոխել օպերլիազորներ Խաչիկ Բարխուդարյանի և Արտակ Բարսեղյանի գործով տված ցուցմունքները:
Վերոնշյալ 9 ոստիկանները դատաքննության ընթացքում իրենց ընկերների դեմ բացասական ցուցմունք չէին տվել և հրաժարվել են ՀՔԾ գնալուց և ցուցմունքները փոխելուց:
Ըստ թերթի՝ աշխատանքից ազատված ոստիկաններն են էդգար Նիկողոսյանը (Երևանի վարչություն), Ավետիք Նիկողոսյանը (Կենտրոնի բաժին), էդգար Կարապետյանը (Չարբախի բաժին) Հրանտ Հարությունյանը (Կենտրոնի բաժին), Սերգեյ Բասոյանը (Կենտրոնի բաժին), Լենդրուշ Զոհրաբյանը (Կենտրոնի բաժին), Աղվան Գրիգորյանը (Կենտրոնի բաժին), Հայկ Դանիելյանը (Կենտրոնի բաժին), ինչպես նաև Նորք Նորքի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ երկու օպեր-լիազորները դատարանի կողմից մեղավոր էին ճանաչվել բերման ենթարկվածին ծեծելու մեջ, ապա ազատ արձակվել համաներմամբ:
Գործով որպես տուժող անցնող քաղաքացի Ռոբերտ Հովսեփյանը դատարանում պնդել է, որ իրեն ծեծողները շատ են եղել, իսկ ոստիկանության Կենտրոնական բաժնի նախկին քննչականի պետ Արթուր Մկրտչյանն ասել է՝ «էնքան ջարդեք, մինչև խոստովանի»:
Հոդվածը՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում